Պաշտոնական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներին
22/07/2014 18:54
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով:

Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի և առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը Գյումրու Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել արձանագրված մանր թերությունները։ Բնակիչներին հուզող մեկ այլ կարևոր խնդիր էր նաև սեփականության վկայականների տրամադրումը բնակարանատերերին: Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ընթացքում:

Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել իրականացված բնակարանաշինության արդյունքներից՝ ընդգծելով. «Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008 թ. սկսած 81 մլրդ 500 մլն դրամին համարժեք ներդրում է իրականացվել Գյումրի քաղաքում: Ես տեսել եմ 2005-2006թթ. պատկերը՝ այն տնակների բանակը, որ կար Գյումրիում: Այսօր այս հարցը լուծված է, սակայն այնպես է ներկայացվում, կարծես ոչինչ չի արվել: Դուք ինքներդ ականատես եղաք, որ դժգոհությունն ասֆալտի որակից էր, կամ մի քար էր պոկվել ճակատային մասից, կամ ինչ-որ տեղ ջուր է կաթում: Ես հանձնարարեցի, որ այդ թերությունները շինարարները շատ արագ վերացնեն, իսկ հսկողությունը կիրականացնեն ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը: Ամեն դեպքում շինարարության որակը գնահատում եմ լավ, քանի որ, իրոք, գործ արվել է: Այժմ մնում է սեփականության վկայականների խնդիրը լուծել: Մենք հիմա կվերադառնանք մարզպետարան և այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնենք»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Գյումրիում նոր բնակարանների կառուցման խնդրին. «Մենք պետք է քննարկենք 430 նոր բնակարանի շինարարության հարցը, որովհետև այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե այլ տարբերակ ընտրենք, իսկ եթե ոչ, ապա շենքը կկառուցենք: Եթե եղավ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը, կփորձենք այն իրականացնել, և եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելն անիմաստ է: Բայց անպայման հարցին լուծում կտանք և մարդիկ բնակարան կունենան»:

Պատասխանելով այսօր իր պաշտոնավարման 100 օրը լրանալուն վերաբերող հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Գնահատականը պետք է տա հանրությունը, մեր գործընկերները: Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց մեր թիմը՝ նոր կառավարությունը, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ: Դրա համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ կոնկրետ հարցին տալ կոնկրետ լուծում, ոչ թե անընդհատ քննարկել: ՀՀ կառավարության ծրագրում հստակ ներկայացվել են մեր թիրախները և առաջնահերթությունները: Մեզ համար առաջնահերթությունը մեր քաղաքացին է և նրան բարեկեցիկ կյանքով ապահովելը»:

Հաջորդիվ Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի հետագա ընթացքը, ինչպես նաև բնակիչներին հուզող խնդիրները: Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ Գյումրիում բնակարանատերերին սեփականության վկայագրեր կտրամադրվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ նոր բնակարանների կառուցման առնչությամբ վարչապետը հանձնարարել է Լոռու և Շիրակի մարզպետներին, Գյումրու քաղաքապետին հանդիպել բնակիչներին, քննարկել նրանց համար ընդունելի տարբերակը (ԲԳՎ, թե բնակարան) և մեկ շաբաթվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ հետևողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը:

Հովիկ Աբրահամյանի՝ Շիրակի մարզ աշխատանքային այցի վերջին կանգառը Ազատան համայնքն էր: Վարչապետը շրջել է գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին և հարմարություններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն ՀՀ դրամ, որից 240 մլն ՀՀ դրամը հատկացվել է 2012 և 2013 թթ. ՀՀ կառավարության՝ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների 3-րդ և 4-րդ ծրագրերով, իսկ 130 մլն դրամը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին: Ծրագրի շահառու է ճանաչվել 5313 ընտանիք, որից՝

• 61 ընտանիքի 2008-2009 թթ. տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով
• 321 ընտանիքի՝ ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամի չափով
• 3693 ընտանիքի հատկացվել է բնակարան (բնակելի տուն)` կառուցված 2009-2013 թթ.:

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67