Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ազգային ժողով. տուգանված վարորդները պետք է պատշաճ կերպով ծանուցվեն
09/09/2014 19:10
Կիսվել

Ազգային ժողով. տուգանված վարորդները պետք է պատշաճ կերպով ծանուցվեն

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո պատգամավորները շարունակեցին առաջին ընթերցմամբ քննարկել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: Մասնավորապես, սահմանվում է, որ քաղաքացին իր վերաբերյալ կայացված որոշմանը պատշաճ ծանուցված կհամարվի, եթե նա անձամբ կստանա ծանուցագիրը եւ առկա կլինի ստանալու մասին նրա ստորագրությունը:

Նշենք, որ նախագծով սահմանված փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների վարման դեպքում արձանագրված իրավախախտումներին եւ դրանց համար սահմանված տուգանքների բռնագանձումներին:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, որոշվել է հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել հատուկ ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Նախագծի վերաբերյալ դրական էր նաեւ ՀՀ կառավարության կարծիքը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրինագծի ընդունման վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին ԱԺ պատգամավորները: Մհեր Շահգելդյանը կարեւորեց վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերին համալիր լուծում տալը: Նրա գնահատմամբ՝ արդարացված է օրինագիծը 24-ժամյա ընթացակարգով քննարկելու որոշումը, քանի որ արագ արձագանքման խնդիր կա: Գագիկ Ջհանգիրյանը կարեւորեց օրինագիծը, քանի որ այն վերաբերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Նա անդրադարձավ նաեւ հրապարակային (ինտերնետային) ծանուցման ընթացքում ծագած խնդիրներին: Տիգրան Ուրիխանյանը դրական գնահատեց օրենսդրական նախաձեռնությունը եւ նշեց, որ կողմ է քվեարկելու: Նա ընդգծեց, որ օրինագծով որոշ խնդիրներ լուծում են ստանում, այդուհանդերձ ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Հայկ Բաբուխանյանը եւս կարեւորեց օրինագծի ընդունումը եւ անդրադարձավ քաղաքացիների ծանուցման գործընթացին: Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ վարչական բոլոր իրավախախտումների հարցում ընդհանրական ու միասնական կարգավորում է անհրաժեշտ: Այս հարցում պարոն Նահապետյանն առաջարկում է վերաշարադրել վարչական օրենսգրքի 283-րդ հոդվածը: Արծվիկ Մինասյանն անդրադարձավ օրենսդրական նախաձեռնության վիճահարույց կետերին, առաջարկներ ներկայացրեց եւ կոչ արեց հեղինակին առաջինից երկրորդ ընթերցում կատարելագործել նախագծով առաջարկվող դրույթները: Խոսրով Հարությունյանը նշեց, որ կողմ է քվեարկելու օրինագծին եւ կարեւորեց քաղաքացուն անձամբ ծանուցելը: Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ քաղաքացիների պատշաճ ծանուցման գործընթացում ծագած խնդիրներին, ծանուցման ժամկետներին: Հովհաննես Սահակյանի գնահատմամբ՝ կարեւորագույն նախագիծ է, որը պետք է դիտարկել բացառապես անձի պատշաճ իրազեկման սկզբունքի իրացման համատեքստում: Էդմոն Մարուքյանն անդրադարձավ քաղաքացիների իրազեկվածության իրավունքի իրացմանը, օրինագծի սահմանադրականությանը եւ մի շարք այլ խնդիրների:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը եւ ԱԺ պատգամավոր, օրինագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձան պատգամավորների ելույթների ընթացքում հնչած մտահոգություններին եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկների հիման վրա օրինագիծը կատարելագործելու պատրաստակամություն հայտնեցին:

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը առաջին ընթերցումով ներկայացրեց իր, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվեց, որ լինում են դեպքեր, երբ հաճախորդի հաշիվը սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը, ստանալով հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը, հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք է դնում ոչ թե որոշման մեջ նշված չափով, այլ՝ հաճախորդի հաշվում գտնվող բոլոր դրամական միջոցների նկատմամբ՝ սահմանափակելով սեփականատիրոջ իրավազորությունների իրականացման հնարավորությունները: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ գործադիրը խմբագրական մի շարք առաջարկներ է ներկայացրել:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98