
Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանը կշարունակի համագործակցել ՌԴ-ի հետ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության նոր ստանդարտներին համապատասխան պահանջներ է սահմանել նաև Հայաստանի համար: