
ՀՀ Կառավարություն. Բարեփոխվում է մարդատար-տաքսի ավտոմեքենայով ուղևորափոխադրման կարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա:
Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, կբարելավեն ոլորտի աշխատանքը, ինչը թույլ կտա որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին: Միաժամանակ կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, կնվազի կոռուպցիոն ռիսկը: