Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Երևանը էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է
28/01/2015 14:30
Կիսվել

Երևանը էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է

Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից: Ուսումնասիրության արդյունքներն առավել մանրամասն ներկայացվել են Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խոսելով էլեկտրոնային կառավարման ոլորտում քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին, նկատել է, որ էլեկտրոնային կառավարման հետազոտության համար ունենալով էլեկտրոնային կառավարման 104 ցուցիչներ և հինգ առանձին դասակարգման ոլորտներ՝ Ռութգերսի կառավարման գործիքն այսօր գործնականում ամենահամակողմանի և արդյունավետ ինդեքսն է:

119 էջից բաղկացած ուսումնասիրությունը, որն ամբողջությամբ հասանելի է համալսարանի կայքէջում, ներկայացնում է աշխարհի խոշոր 100 քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերի գնահատումն ըստ 5 հիմնական չափորոշինչների՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ և քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացներին: «Յուրաքանչյուր ոլորտի կառավարման համակարգում, թերևս, դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման համակարգում՝ առավել ևս, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ապահովելու համայնք-բնակիչ կապը: 2012 թվականին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ քաղաքապետարանի պաշտոնական կայքն ամբողջությամբ և արմատապես վերափոխվեց՝ այդ պահից աշխատելով ամենօրյա կատարելագործման ռեժիմով: Կատարված աշխատանքի արդյունքներն ակնհայտ են»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հատկանշական է, որ 2009 թվականի համանուն հետազոտությանը Երևանը չի ներառվել անգամ ուսումնասիրվող հարյուրյակում, այնինչ 2012-ին արդեն մեր մայրաքաղաքը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, իսկ 2014 թվականին գնահատողները էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երևան քաղաքը որակել են որպես աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը: Ըստ էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշի՝ աշխարհի առաջատար քաղաքը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը և Երևանը: Ըստ առանձին չափորոշիչների՝ Երևանն առաջինն է մատչելիության կամ օգտագործման հարմարավետության անվանակարգում՝ առաջ անցնելով Բրատիսլավայից, Սեուլից, Տորոնտոյից և Ցյուրիխից: Մատչելիության ապահովման ցուցանիշում ներառված է տարբեր սարքերով, այդ թվում՝ բջջային հեռախոսներով կայքից օգտվելու մատչելիությունը: Կարևոր հանգամանք է համարվել նպատակային լսարանին ուղղված հղումները կայքի գլխավոր էջից, հիմնական էջերի ստանդարտները, լրացվող դաշտերի հարմարավետությունը, ինչպես նաև որոնման համակարգը, ընդլայնված որոնում իրականացնելու հնարավորությունը:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը, ներկայացնելով այն հիմնական բաղադրիչները, որոնք ապահովել են ուսումնասիրության արդյունքը, նշել է, որ, օրինակ, քաղաքացիների ներգրավվածության անվանակարգում Երևանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Սեուլին և Սինգապուրին: Անդրադառնալով բովանդակության անվանակարգին, որտեղ Երևանը 4-րդն է Սեուլից, Տորոնտոյից և Ստոկհոլմից հետո, նշվել է, որ գնահատողները հաշվի են առել հասանելիությունը դեպի կոնտակտային տեղեկություններ, հրապարակային փաստաթղթերը, հասանելիությունը հաշմանդամների համար, մուլտիմեդիայի նյութերը և հրատապ տեղեկատվությունը:

«Հարկ է նշել, որ ուսումնասիրությունն իրականացնող մասնագետների գնահատմամբ` շատ քիչ թվով պետական կառույցներ են առաջարկում քաղաքացիների ներգրավման առցանց հնարավորություն: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքին տրված գնահատականը մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Ի դեպ, պետք է նշեմ, որ ուսումնասիրության իրականացման մասին քաղաքապետարանը տեղյակ չի եղել»,- նշել է Սարգիս Մանուկյանը: 

Ներդրված էլեկտրոնային ծառայություններից առանձնացվել են քաղաքապետարանի գործունեության ոլորտների վերաբերյալ մի շարք առցանց ծառայություններ՝ մասնավորապես Երևանի ինտերակտիվ բյուջեն, տարբեր դիմումների ձևերի ներբեռնման, առցանց դիմումի, ինչպես նաև հարկերի մասին տեղեկատվության տրամադրման և առցանց վճարելու հնարավորությունները: «Էլեկտրոնային կառավարումը բաղկացած է թե՛ թվային քաղաքապետարանից (հանրային ծառայությունների առցանց մատուցում) և թե՛ թվային ժողովրդավարությունից (քաղաքացիների մասնակցություն կառավարման գործընթացին): Երկու բաղկացուցիչներն էլ հավասարապես կարևոր են քաղաքների գնահատման համար»,- ուսումնասիրության մեթոդաբանությունում պարզաբանել են Ռութգերսի համալսարանի պրոֆեսորները և ընդգծել, որ առաջին տասնյակում ընդգրկված քաղաքները հենց այդ հատկանիշներով են առանձնանում:

«Ներկայացված ուսումնասիրության ցանկում առաջատար դիրքերում գտնվող քաղաքներն արդեն երկար տարիներ մեծ փորձ ունեն էլեկտրոնային կառավարման ոլորտում: Այս տեսանկյունից մեզ համար իսկապես մեծ ձեռքբերում էր նման բարձր հորիզոնական զբաղեցնելը: Միաժամանակ պետք է նշեմ, որ մենք չենք բավարարվելու ձեռք բերածով, և առաջիկայում մեծ աշխատանքներ կիրականացվեն ոլորտի կատարելագործման ուղղությամբ, ինչի արդյունքները մեր համաքաղաքացիների համար շուտով տեսանելի կլինեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21