Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ պատգամավորները եղել են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում
02/02/2015 12:30
Կիսվել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ պատգամավորները եղել են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը և Կարեն Բոթոյանը հունվարի 30-ին այցելել են Տավուշի մարզ:

ԱԺ փոխնախագահի և պատգամավորների առաջին հանդիպումը Չորաթան գյուղի բնակիչների հետ էր: Խորհդարանականները նախ ծաղիկներ են դրել գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, այնուհետև զրուցել են գյուղացիների հետ՝ փորձելով հասկանալ, թե 2015 թվականից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները որքանով են թևթևացրել սահմանամերձ համայնքների խնդիրները: Խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ցանկացած առաջարկ և միասին գտնելու դրանց լուծման ուղիները: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ պատգամավորներն իրենց խոսքում նշել են, որ առաջիկայում այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես ՌԴ-ից մի խումբ գործարարներ նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերում հիմնել նոր ձեռնարկություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատատեղեր:

Չորաթանում խորհրդարանականներն այցելել են օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սպանված պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի ընտանիքին, զրուցել երեխաների և հարազատների հետ:

Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը և Կարեն Բոթոյանը եղել են նաև Չինարի գյուղում: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են սոցիալական, առողջապահական, կենցաղային և իրավական ոլորտներին: Որպես սահմանապահ գյուղ՝ Չինարիի բնակիչները խնդրել են, որ պետությունն իրենց որոշակի լրացուցիչ արտոնություններ տրամադրի: Անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է առաջնահերթություն տալ հրատապ լուծում պահանջող հարցերին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սահմանամերձ գյուղերում առկա ցանկացած խնդիր պետք է լինի յուրաքանչյուր պատգամավորի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի կողմից Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին, Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանին և Բերդի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանին պարգևատրել է ԱԺ անվանական ժամացույցներով:

Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահը և պատգամավորները եղել են Տավուշի մարտական հենակետերում և Մեհրաբի գնդում, ուսումնասիրել դրանց պայմանները, ծանոթացել զինվորների առօրյային ու խնդիրներին: Պատգամավորները բարձր են գնահատել Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը, իսկ հայ սահմանապահներն էլ իրենց հերթին նշել են, որ գիտակցում են, որ մեր հայրենիքի անվտանգության պաշտպաններն են և վստահեցրել են, որ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է:

«Հայրենիքը սկսվում է սահմանից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը և համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով և պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ և միացյալ Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու և ազատագրելու գործում:

Խորհրդարանականները զինվորականներին նվիրել են հայրենասիրական գրականություն:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58