Պաշտոնական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ազգային ժողովում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը
03/02/2015 18:08
Կիսվել

Ազգային ժողովում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 3-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունել պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Այնուհետև խորհրդարանականները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը երկարացնել մինչև հուլիսի 1-ը:

Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրենքի նախագծի հետաձգումը հարցի լուծում չէ, այլ ժամանակավոր սառեցում, և նշել, որ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում խմբակցությունը կներկայացնի օրենքի նոր նախագիծ: Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ՝ պետք է փաստաթղթաշրջանառությունը ներկայացնեն ոչ թե փոքր և միջին ձեռնարկությունները, այլ խոշորները:

Հովհաննես Մարգարյանն էլ նշել է, որ ներկա տնտեսական իրավիճակում անընդունելի է օրենքի նախագծի քննարկումը, և պետք էհամատեղ աշխատել՝ գտնելու համար խնդրի լուծման առավել արդյունավետ տարբերակ: Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ պետք է աջակցել ՓՄՁ-ին, տալ աշխատելու հնարավորություն: Թևան Պողոսյանը նշել է, որ գործադիրի նախաձեռնությունը և քննարկումների ձևն ի սկզբանե ճիշտ չէր ընտրված:

Քննարկվող հարցի վերաբերյալ Արծվիկ Մինասյանի կարծիքը դրական չէր. ըստ նրա, «Շրջանառության հարկի մասին» օրենքում ամրագրված հիմնական երեք սկզբունքները խառնաշփոթ են ստեղծել ոլորտում: Նա առաջարկել է վերստին քննարկել օրենքը: Միքայել Մելքումյանն ասել է, որ խնդրահարույց օրենքին դեմ է և նախապատվություն է տալիս իրենց նախագծին: Հրանտ Բագրատյանը խոսել է ստվերային տնտեսության դեմ պայքարելու անհրաժեշտության վերաբերյալ և կարևորել տնտեսվարողների գործունեության նկատմամբ էլեկտրոնային վերահսկողությունը: Արամ Մանուկյանի կարծիքով, վերջին տարիներին կատարվող բարեփոխումները թվացյալ բարեփոխումներ են, որոնք չեն բխում քաղաքացիների շահերից: Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է շարունակել սկսած բարեփոխումները. նրա կարծիքով, «Շրջանառության հարկի մասին» օրենքի դրույթները բխում են տնտեսվարողների մեծամասնության շահերից: Սուքիաս Ավետիսյանը չի բացառել խնդիրների առկայությունը ոլորտում, սակայն նշել է, որ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար պայմաններում: Գուրգեն Արսենյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է պայքարել օրինախախտ տնտեսվարողների, և ոչ թե փոքր, միջին կամ խոշոր տնտեսվարողների դեմ:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հիշեցրել է, որ թե իրենք, թե այլ խմբակցություններ համարում են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում հիմնական սկզբունք պետք է լինի կամավորությունը: Նա անհրաժեշտ է համարել այս հարցով քննարկումների համատեղ անցկացումը: Ըստ նրա՝ ներկայացված սկզբունքներով հնարավոր չէ պայքարել ստվերային տնտեսության դեմ:

«ՀՅԴ» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը և համոզմունք հայտնել, որ այս փուլում անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն փոքր և միջին ձեռնարկատիրության կայացմանն ու զարգացմանը: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված փոփոխությանը, սակայն անհրաժեշտ է համարում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:

«ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը թեթևացնելու փոխարեն բարդացրել է տնտեսվարողների գործունեությունը: Ըստ նրա՝ ստվերային տնտեսության բացահայտման համար ավելի դյուրին է վերահսկել որոշակի թվով տնտեսվարողների, քան բարդացնել հարկային վարչարարությունը:

«ԲՀԿ» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի խնդիրներին և իրականացվող հարկային վարչարարությանը, նա անհրաժեշտ է համարել տնտեսության հակաճգնաժամային ծրագրի մշակումը, որով կլուծվեն առկա խնդիրները: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է , որ «ԲՀԿ» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունման գործընթացին և հիշեցրել, որ օրինագծին դեմ է քվեարկել ընդամենը 11 պատգամավոր: Վահրամ Բաղդասարյանը ևս նշել է, որ կան խնդիրներ ոլորտում և հիշեցրել, որ ընդամենը մեկ օր առաջ հարցը քննարկվել է ԱԺ նախագահի և վարչապետի մոտ և ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն՝ ողջամիտ ժամկետներում գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 4-ի նիստում:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46