Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ
13/02/2015 17:47
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին անցկացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին նաև, համայնքապետեր և ջրային ոլորտի և այլ պատասխանատուներ:  

Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակը, նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին մարզում գրանցված դրական միտումներին, անհրաժեշտ է օգտագործել մարզում առկա ողջ ներուժն ու միջոցները ավելի բարձր արդյունքների հասնելու համար:  

Անդրադառնալով մարզում վարելահողերի օգտագործման մակարդակին` նշեց, որ Տավուշի մարզում առկա 25605.7 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է 15482 հա (60.5 %), նախորդ տարվա համեմատ 175 հա ավել, իսկ այս տարի ըստ կանխատեսումների կմշակվի 16462 հա, նախորդ տարվանից 980 հեկտարով ավել:  

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ պետությունը հետևողական է տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու` նպատակ ունենալով նպաստել հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալ­նե­րի ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրաց­ման­ը:  

«Մեր առանձնահատուկ և ամենօրյա հոգածության ներքո են գտնվում հատկապես սահմանապահ համայնքները, որտեղ խնդիրները հասկանալի պատճառներով շատ ավելի ցավոտ են և մտահոգիչ: Կարևորելով այս հարցը` Տավուշի մարզի թվով 24 գյուղական համայնքներ, որոնք մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեն, այս տարի ազատվել են հարկերից», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  

Սա լայն հնարավորություն է ստեղծում համայնքի բնակիչների համար գյուղատնտեսության ոլորտում փոքր արտադրական կազմակերպություններ հիմնել, քանի որ արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը, ազատվում է հարկերից:   Տավուշի մարզն ընդգրկված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում (CARMAC 2), որն արդեն իսկ մեկնարկել է: Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչը նպատակ ունի ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճը: Ծրագրով նախատեսվում է ընդհանուր առմամբ ֆինանսավորել 80 ծրագիր՝ յուրաքանչյուրի ֆինանսավորման չափը 8000-50.000 ԱՄՆ դոլար: «Այս ծրագիրը Տավուշի մարզի համար անչափ կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է օգտվել ընձեռված հնարավորությունից», – ելույթի ավարտին նշել է նախարարը:  

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Տավուշի մարզի «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրության և կոմերցիայի գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:  

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Բերքաբեր համայնք, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Համայնքի բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ նրանք օգտվում են պետական աջակցության ծրագրերից, սակայն դեռևս ունեն խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն, այդ թվում` նաև ոռոգման ջրի խնդիրը:  

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցի վերջին կանգառը Սարիգյուղ համայնքում էր: Համայնքապետը նախարարի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակում գյուղում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, ինչը դրական քայլ է համայնքի բնակիչների խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից: Սակայն նրա խոսքով առավել մտահոգիչ է տեխնիկայի մաշվածության և բացակայության հարցը, հատկապես համայնքի համար հրատապ է հացահատիկահավաք կոմբայնի ձեռքբերման խնդիրը: Նախարարն ի պատասխան խոստացավ ծրագրի շրջանակներում լուծում տալ խնդրին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01