Պաշտոնական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
17/02/2015 11:30
Կիսվել

ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ 2014 թվականը հայ-վրացական հարաբերությունների համար ձեռքբերումների տարի էր՝ հագեցած բարձր մակարդակի փոխայցելություններով: Վարչապետը գոհունակությամբ հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է Սադախլո-Բագրատաշեն նոր կամրջի շինարարության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որը երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլում Հովիկ Աբրահամյանը համարում է կարևոր իրադարձություն: 

Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Ուսուպաշվիլին ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում, ինչը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին: 

Հայաստանի վարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել են հայ-վրացական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի խորացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված քայլերին՝ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել ներդրումային նոր նախագծերի իրականացումը և հայ ու վրաց գործարարների միջև կապերի սերտացումը: 

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6