Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել է Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագիծը
17/02/2015 12:30
Կիսվել

ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել է Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագիծը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը ՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը:

Հեղինակը նշել է, որ Օմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպան քաղաքականություն ազգային և կրոնական փոքրամասնությունների` հույների, ասորիների, նաև եզդիների նկատմամբ: Հարակից զեկույցում պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հայտարարության նախագծում ներկայացված պատմական փաստերը վիճելի են և հավաստի չեն:

Հանգամանալից և թեժ քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն ստացել է ոչ դրական եզրակացություն այն հիմնավորմամբ, որ դրանցում առկա են ոչ ճիշտ ձևակերպումներ:

Հանձնաժողովը քննարկել է նաև ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թևան Պողոսյանի, Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի հեղինակած «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հայտարարության համահեղինակները, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին », 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են նախագծի նշանակությանը՝ ընդգծելով դրանց պատմական և քաղաքական հիմնավորումները:

Հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58