Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը
18/02/2015 10:30
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին բարձրաստիճան հանդիպումները պարբերական բնույթ են կրում և նոր շունչ հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով փոխայցերի ժամանակ քննարկել և լուծումներ գտնել հայ-վրացական բազմազան օրակարգի արդիական հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են միջպետական մակարդակում, որտեղ, զրուցակիցների համոզմամբ, խորհրդարանականների դերն անփոխարինելի է:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին կարևորել են նաև քաղաքական գործընկերության նման մակարդակի պարագայում երկու պետությունների կողմից ընթացիկ քաղաքական գործունեության մեջ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ և նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:

Դավիթ Ուսուպաշվիլին գոհունակությամբ է խոսել երևանյան այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Նա ընդգծել է, որ իր այցի նպատակն է՝ ևս մեկ անգամ շեշտել ու հստակ ուղերձ հղել Հայաստանի հասարակությանը, որ անկախ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրացիոն տարբեր ուղիներից, երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները մշտապես միասին են, կողք-կողքի: «Մենք ապրում ենք այնպիսի լարված տարածաշրջանում և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, որ մեր ժողովուրդների համար չափազանց կարևոր են խաղաղությունն ու կայունությունը: Համոզված եմ՝ որքան հաճախակի մենք հանդիպենք և հստակ արտահայտենք մեր դիրքորոշումները, օպերատիվ արձագանքենք առաջացող խնդիրներին, այնքան կնպաստենք մեր ժողովուրդների միջև բարեկամության և միջպետական կապերի առավել ամրապնդմանը»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: Նրա խոսքով, իր այս այցը ևս մեկ անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Վրաստանի և Հայաստանի միջև չեն կարող լինել հիմնախնդիրներ, կան հարցեր, որոնք լուծելի են բանակցությունների ճանապարհով:

«Մեր երկրների հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ թույլ է տալիս անկեղծորեն և անկաշկանդ քննարկել բոլոր հարցերն ու համատեղ լուծման ուղիներ գտնել՝ պահպանելով ամուր բարեկամությունը: Հայաստանը մշտապես կարևորում է Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում»,- իր հերթին շեշտել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին ու առկա մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Դավիթ Ուսուպաշվիլին խոսել են նաև Վրաստանի տարածքում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հետ կապված հարցերի, Վրաստանի նոր արտոնագրային քաղաքականության իրականացման արդյունքում այդ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առաջացող որոշակի խնդիրների մասին ևս, քննարկել լուծման հնարավորությունները:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39