ՀՀ կառավարությունը ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ
ՀՀ կառավարությունը ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հաստատել խորհրդի կազմը, սահմանել, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Ինչպես տեղեկացնում են Կառավարության Մամուլի ծառայությունից՝ փետրվարի 19-ի նիստում հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը: