Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2014 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը
24/02/2015 16:30
Կիսվել

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2014 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Մինչ հաշվետվությունների քննարկմանն անցնելը վարչապետը նշել է, որ պետական կառավարման մարմինների գործունեության կատարողականների գնահատման մեթոդաբանությունը վերանայման կարիք ունի և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեթոդաբանության կատարելագործման խնդիրը քննարկել բոլոր գերատեսչությունների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և Համաշխարհային բանկի փորձագետների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ըստ ոլորտների ներկայացրել է 2014 թ. նախարարության գործունեության արդյունքները. շարունակվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ հաստատված 8 ոլորտային ռազմավարությունների գործողությունների ծրագրերով նախատեսված աշխատանքները: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 2.7 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ 25.2 տոկոս, զբոսաշրջության ոլորտում՝ 11.3 տոկոս: Որոշվել է համաշխարհային ՏՏ ոլորտի 2019 թ. համաժողովն անցկացնել Հայաստանում: Երևանում պաշտոնապես բացվել է զբոսավարների ուսումնական միջազգային կենտրոնը, որը աշխարհում գործող երեք կենտրոններից մեկն է և միակը տարածաշրջանում: 

Գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցի տվյալներով Հայաստանը 4 տեղով բարելավել է իր դիրքը: Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո նախարարությունը քայլեր է ձեռնարկել արտաքին առևտրի ռեժիմները պահպանելու ուղղությամբ, և ՀՀ վարչապետի կողմից առաջադրված խնդիրը՝ հայաստանյան գործարարների համար վարչարարական խոչընդոտները հասցնել նվազագույնի, կատարվել է: Անդրադառնալով 2015 թ. անելիքներին՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ շարունակել և ավելի ակտիվացնել արտահանման խթանման, ՏՏ ոլորտի զարգացման, ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել է, որ 2014 թ. գերակա խնդիրների կատարման նպատակով քաղավիացիայի գլխավոր վարչությունը միջոցառումներ է իրականացրել թռիչքների և ավիացիոն անվտանգության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, օդային փոխադրումների կարգավորման ուղղությամբ: 

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատանքներում արձանագրված թերացումների պատճառների, ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության արդյունքների և առկա խնդիրների մասին:

Ամփոփելով կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական գերատեսչությունների գործունեության հիմքում պետք է լինի հանրությանը տեսանելի, առարկայական արդյունքների ապահովումը, և պետական կառավարման մարմինների յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքը պետք է կազմակերպվի հենց այս սկզբունքով: 

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31