Պաշտոնական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
06/03/2015 12:30
Կիսվել

Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը մարտի 4-ին հանդիպել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Էլգերսմայի, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ստորաբաժանման Հայաստանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլիի և ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերի ավագ խորհրդատու Սվեյն Ամունդսենի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին` Կորյուն Նահապետյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը և նշել, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է` ինչպես քննարկելու հարցերի լայն շրջանակ, գնահատելու երկկողմ փոխգործակցության մակարդակը, դրա առանձին բաղադրիչների իրականացման ընթացքը, այնպես էլ քննարկելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

Բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը առանձնակիորեն կարևորում է բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք խորհրդարանական ձևաչափով ընդգրկված են ԱԳԳԾ-ի շրջանակներում: Ներկայացվել են հանձնաժողովի օրենսդրական և վերահսկողական գործառույթները, բյուջետային գործընթացում հանձնաժողովի դերը, ապագայում ծրագրային բյուջետավորման անցնելու համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտների բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի համագործակցությանը միջազգային տարբեր գործընկերների, մասնավորապես Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնևի կենտրոնի հետ համատեղ իրականացված տարբեր միջոցառումներին: Խոսելով 2014 Ուելսյան գագաթաժողովի արդյունքների մասին պարոն Նահապետյանը կարևորել է ընդունվող հռչակագրերում ամբողջական և հավասարակշված մոտեցումների ներկայացման կարևորությունը:

Պատգամավորի կողմից բարձրացվել են նաև ՆԱՏՕ-ի հետ ինստիտուցիոնալ, ժողովրդավարական և պաշտպանական բարեփոխումների բնագավառներում փոխգործակցության առկա մակարդակին, խաղաղապահ առաքելություններում ՀՀ մասնակցության դինամիկային վերաբերող հարցեր:

Անդրադառնալով սույն թվականի հունիսի 18-20-ը Հայաստանում ծրագրվող Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներին՝ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ սեմինարի ընթացքում ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կապահովի բարձր ներկայացվածություն՝ ընդգծելով, որ թեև հայկական պատվիրակությունն ունի ընդամենը 3 անդամ, այդուամենայնիվ այն կարողանում է ակտիվորեն մասնակցել վեհաժողովի 5 հանձնաժողովներում իրականացվող բոլոր հանդիպումներին և քննարկումներին՝ արժանանալով վեհաժողովի ղեկավարության բարձր գնահատականին:

Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացին: Մասնավորապես, կարևորվել է մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի ընդունած բանաձևը, որում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատել և դատապարտել է հայկական ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը:

Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ հակամարտության ներկա փուլին՝ կարևորելով այն, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող միակ ձևաչաչափը: Ներկայացվել են հակամարտության սրմանն ուղղված ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ մտահոգությունները:

Պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի ԽՎ կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստման միջոցառումներին ԱԺ պատգամավորներին և փորձագետներին ներգրավելու անհրաժեշտությանը: Նա նշել է, որ ինքը նույնպես լիահույս է Հայաստանում ծրագրվող առաջիկա Ռոուզ-Ռոթ սեմինարի առնչությամբ և ակնկալում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կամ տեղակալի մասնակցությունը: Պատգամավորի կարծիքով՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար միայն Հայաստանի կողմից ակտիվ մասնակցությունը քիչ է, ՆԱՏՕ-ն ևս պետք է քայլերի շրջանակն ընդլայնի: Նա առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք առկա են երկկողմ հարաբերությունների տեսադաշտում, որոնցից են կիբերանվտանգությունը, հակաահաբեկչական պայքարում ուժերի համատեղումը:

Թևան Պողոսյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ արժեքների ընդհանրությունը և այդ համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը:

Ստեֆեն Էլգերսման նույնպես բարձր է գնահատել ինչպես Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները այնպես էլ ընդհնարապես իրականացվող բարեփոխումների ընթացքը և խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը՝ նշելով, որ Հայաստանը չնայած չի գտնվում ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, այդուամենայնիվ գտնվում է Դաշինքի ընդլայնված տեսադաշտում: Նա բարձրացրել է նաև մի քանի այլ հարցեր, որոնք վերաբերում էին հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին բյուջետային գործընթացի իրականացմանը, հնարավոր սահմանադրական բարեփոխումների արդյունքում Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների ավելացմանը:

Անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33