Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթ-դասախոսությունը Պրահայի Կարլի համալսարանում
11/03/2015 13:33
Կիսվել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթ-դասախոսությունը Պրահայի Կարլի համալսարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Դասախոսությանը` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների, ներկա է եղել նաև Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին` դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ստորև ներկայացնում ենք դասախոսությունը.

«Հարգարժան ակադեմիկոսներ, դեկաններ, պրոֆեսորներ, ուսանողներ, տիկնայք և պարոնայք,

Հայոց ցեղասպանության 100-ամյակին մեկ ամիս է մնացել: Մեկուկես միլիոն հայ զոհ դարձավ մի հանցագործության, որն իր իրական անունը միայն տասնամյակներ անց գտավ: Ինչպես հավանաբար գիտեք, «ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ծագումով հրեա լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին: Այդ եզրույթով Լեմկինը ցանկանում էր նկարագրել 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Դեռևս 1911 թվականին Սալոնիկում «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության համագումարում որոշում կայացվեց բնաջնջել Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին: Երիտթուրքական պանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտ էր համարվում քրիստոնյա բնիկ ազգաբնակչությունը, մասնավորապես հայերը: Թուրքերը պնդում են, թե այս ամենն իբր նախօրոք ծրագրված չի եղել. Առաջին աշխարհամարտի տարիներին տեղահանության հետևանքով զոհվել են թե հայեր, թե թուրքեր:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը:

1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների, Օսմանյան խորհրդարանի անդամների, ինչպես նաև հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան Թուրքիայի կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հանցագործությունը նպատակ ուներ հայրենազրկելու հայերին: Կոտորածներն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը, ինչպես նաև հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը:

Հարգելի ներկաներ,

Կցանկանայի նաև նշել, որ 1915 թվականի մայիսի 24-ին միաժամանակ հրապարակվեց Անտանտի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) կառավարությունների համատեղ պաշտոնական հռչակագիրը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այն 20-րդ դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որն Օսմանյան Թուրքիայի կառավարության անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:

Սիրելի ընկերներ,

1919 թվականին Օսմանյան Թուրքիայի Արտակարգ ռազմական դատարանը մահապատժի դատապարտեց Օսմանյան Թուրքիայի Ռազմական նախարար Էնվեր փաշային, Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Ռազմածովային նախարար Ջեմալ փաշային, Կրթության նախարար Նազիմ փաշային և այլոց՝ մեղավոր ճանաչելով հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու և իրականացնելու մեջ:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը վերջակետ չէ. այն միայն մի փուլի ավարտն է: Հարյուրամյակը կամփոփի պատմական մի ժամանակահատված և կազդարարի նոր փուլ արդարության վերականգնման պայքարում, որը կամրապնդվի ժխտողականության դեմ պայքարի նոր մեթոդներով:

Այսօր աշխարհի 22 երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Բոլորովին վերջերս Հարավային Դակոտան դարձավ ամերիկյան 43-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը: Իսկ օրեր առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց մի բանաձև, որով դատապարտեց Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը՝ Թուրքիային կոչ անելով ընդունել պատմությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը:

Հարգելի ներկաներ,

Մենք համոզված ենք, որ միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը: Ինչպես իրավացիորեն նշված է Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության բանաձևում, ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը դատապարտելի են, քանի որ որակվում են որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում:

Հայոց ցեղասպանությունը եթե ճանաչվեր և դատապարտվեր, Հոլոքոստը միգուցե տեղի չունենար: Կարծում եմ` հիշում ենք 1930-ականներին Ադոլֆ Հիտլերի հայտնի հայտարարությունը. «Ով է այժմ հիշում հայերի բնաջնջման մասին»:

Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից, որոնք իրենց համարում են ժողովրդավար և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլևս երբեք ժխտողականությանը, այլևս երբեք ցեղասպանությանը, այլևս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6