Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովում
13/03/2015 14:25
Կիսվել

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը և հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը մարտի 12-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանական կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրիի և նույն կուսակցության պատգամավոր տիկին Դելիգյոզի հետ: Մինչ հանդիպումը Բունդեսթագի պատգամավորները Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ հանձնաժողովը գործընկերային հարաբերություններ ունի Բունդեսթագի պատգամավորների հետ և համոզմունք է հայտնել, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական կապերի սերտացմանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` Արտակ Զաքարյանը նշել է, որ հիշատակի և ոգեկոչման արարողություններին ակնկալում ենք նաև Բունդեսթագի ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը: Ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը` Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակել է առաջ քաշել նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են եղել Հայաստանի համար:

Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը և Մհեր Շահգելդյանն իրենց տեսակետներն են ներկայացրել հայ-գերմանական համագործակցության ակտիվացման, Եվրամիության հետ հետագա փոխգործակցության, հայ-թուրքական երկխոսության ու սահմանների բացման, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բունդեսթագի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել նպաստել հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև քննարկված հարցերի արդյունավետ լուծման նպատակով աջակցել հայ գործընկերներին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ գերմանացի խորհրդարանականները կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի շահերից է բխում երկկողմ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը: Բունդեսթագի ներկայացուցիչները նշել են, որ ԼՂ-ը պետք է ունենա խաղաղ կարգավորում և միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ որ Թուրքիան չպետք է հակասության մեջ դնի հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրները: Կարևորելով Ցեղասպանության ճանաչումը՝ նշել են, որ նաև ակտիվ մասնակցություն կունենան ապրիլին Բունդեսթագում Ցեղասպանության թեմայով նախատեսվող քննարկումներին:

Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագում լիարժեք ընկալում կլինի Հայոց ցեղասպանության դատապարտման համար, քանի որ այն առաջին հերթին անհրաժեշտ է մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները կանխարգելելու համար:

Զրուցակիցները պայմանավորվել են հետագայում ակտիվացնել շփումները կանաչների կուսակցության պատգամավորների և հայ խորհրդարանականների միջև:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21