Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները
23/03/2015 13:26
Կիսվել

Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, ուսումնական հաստատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:

ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին շարունակել քայլեր ձեռնարկել մարզերում ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակել և աջակցել գործարարներին՝ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը ևս կնպաստի կառավարության և ՏԻՄ-երի միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը: 

Զեկուցվել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ և չնայած տարեսկզբին արձանագրված եղանակային անբարենպաստ պայմաններին՝ կառավարության աջակցությամբ գյուղացիական տնտեսությունները շարունակել են արդյունավետ աշխատանքները: Ընդգծվել է հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրի արդյունավետությունը, որն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը: Քննարկվել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է դրանց արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնայնություններից մեկն է:

Խոսելով գյուղատնտեսական ծրագրերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոռոգման սեզոնին լավ է նախապատրաստվել և ամեն ինչ արվելու է, որպեսզի ոռոգումը նախորդ տարվա համեմատ իրականացվի առավել կազմակերպված ու արդյունավետ: Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ լոլիկի պահանջարկը հանրապետությունում մեծ է և կառավարությունը պատրաստ է վերամշակող ընկերություններին օժանդակել, քննարկել ֆինանսական հարցերը, գյուղացիական տնտեսությունների ողջ արտադրանքը մթերելու համար: «Գյուղացիական տնտեսությունները որքան լոլիկ արտադրեն, մենք կօգնենք, որպեսզի վերամշակող գործարաններն ընդունեն և վերամշակեն: Լոլիկի պահանջարկը շատ է և կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրը ֆիանսավորել: 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում ակնկալում եմ ավելի մեծ արդյունքներ, քանի որ ընթացիկ տարում այդ բնագավառում լինելու են ավելի մեծ ֆինանսական ներարկումներ: Ծրագրերը լավագույնս իրականացնելու համար ակնկալում եմ մարզպետների և համապատասխան նախարարությունների համատեղ աշխատանքը»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Ամփոփելով քննարկումը, վարչապետն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատել մարզպետարանների աշխատանքը և հայտնել կառավարության աջակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏԻՄ-երի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ մարզպետարաններն ու համայնքները գտնվելու են կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ վարչապետը նշել է, որ ընտրվել է ճիշտ ճանապարհ և համայնքների խոշորացումը բխում է համակարգված կառավարման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման ու ներդրման շահերից: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների 2015 թվականի ծրագրերին: ՀՀ վարչապետը կարևորել է բոլոր ոլորտներում ակտիվ, համակարգված գործունեությունը և կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների արդյունավետորեն կյանքի կոչումը:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84