Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 8-րդ հուշամրցաշարը
23/03/2015 14:28
Կիսվել

Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 8-րդ հուշամրցաշարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Ութ տարի անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 600 մարզիկներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու և միջոցառմանը մասնակցելու համար՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր:

Սպորտի մասսայականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում Դուքենդո մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու և հուշամրցաշարը լավագույնս կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով էլ պարգևատրվել են Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, գլխավոր մրցավար Խաչիկ Նարգիզյանը և Դուքենդո Ավան մասնաճյուղի նախագահ Տիգրան Սեդրակյանը: Մի շարք մարզիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: 2008 թ.-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85