Պաշտոնական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
«Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկում
31/03/2015 16:00
Կիսվել

«Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկում

Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ և պատգամավորներ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական գնահատման նոր հիմքեր, և Հայաստանը, անդամակցելով այդ կառույցին, կդառնա առավել մրցունակ և գրավիչ տարածաշրջանում: ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ՝ հանդիսանալով տնտեսական աճի որոշակի խթան: Գալուստ Սահակյանը նշել է, որ պետք է նպաստել ինտեգրացիոն գործընթացի արագացմանը և կատարելագործել գործիքակազմը: ԱԺ նախագահը կարևորել է նաև հասարակության դերը ինտեգրացիոն գործընթացում: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կզգացվի տարբեր ոլորտներում:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է նաև մշակութային, տնտեսական դարավոր կապերով: Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ այս անդամակցությամբ մասնակից երկրների հնարավորությունները կմեծանան աշխատուժի շուկայում, ապրանքաշրջանառության ոլորտում: Նա նշել է, որ անելիքները շատ են, հատկապես անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցում, սակայն ակնկալիքները մեծ են, և ապագան խոստումնալից է: Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ներդրումը կունենա ԵԱՏՄ կայացման և զարգացման գործում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և շահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Նա ընդգծել է, որ մեր գերխնդիրն է արդարացնել ԵԱՏՄ անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները և նկատելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցության առանձնահատկություններին՝ նշելով, որ ծովի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ մարտահրավեր է, և աշխարհագրական դիրքն իր որոշիչ դերն է խաղում մեր երկրի տնտեսական կյանքում :

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը խոսել է անդամակցության արդյունքում Հայաստանին ընձեռվող նոր հնարավորությունների մասին և նշել, որ մեր երկիրը պիտի ինտեգրվի այն ծրագրերին, որոնք արդեն մեկնարկել են ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում: Նա նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի հատկապես գյուղատնտեսության և դեղագործության ոլորտներում:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել ՀՀ և ՌԴ համապատասխան ոլորտների պատասխանատուները:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37