Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Կայացել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
03/04/2015 15:30
Կիսվել

Կայացել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Հիշեցնենք, որ գործող օրենքով սահմանված են հատուցման երկու և չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր? համապատասխանաբար արտարժութային և դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծով առաջարկվում է երկու անգամ բարձրացնել գործող սահմանաչափերը, ինչպես նաև փոփոխել ավանդների հատուցման գործող կարգը այն դեպքում, երբ ֆիզիկական անձն անվճարունակ ճանաչված բանկում ունի և? դրամային, և? արտարժութային ավանդ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ներգրավվող դրամական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում բանկերը հնարավորություն կունենան ընդլայնելու տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ համապատասխանաբար դրական ազդեցություն կունենա երկրի ներդրումային ակտիվության վրա:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել՝ ԱԺ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբետ գետի վրա կառուցել նոր կամուրջ, որի շինարարական աշխատանքները կիրականացվեն վերոնշյալ փաստաթղթով նախատեսված պայմաններով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է ՀՀ և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 7 մլն 250 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ՝ 25 տարի ժամկետով և 231 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով դրամաշնորհ: Ֆինանսավորվող ծրագրի շահառուներն են այն անհատ և գյուղացիական տնտեսությունները, որոնք զբաղվելով գյուղատնտեսությամբ՝ օգտվում են ոռոգման հին կամ ոչ արդյունավետ համակարգերից:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկատվություն է ներկայացրել հանձնաժողովի և միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին աջակցման ծրագրի միջև համագործակցության մասին:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21