Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի արդյունքները
09/04/2015 16:30
Կիսվել

Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի արդյունքները

Մարտի 26-ից ապրիլի 1-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ այն միակ հարթակն է, որին մասնակցում են 165 երկրների պատգամավորներ` հրատապ հարցեր քննարկելու համար:

Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ադրբեջանական կողմը ներկա է եղել 4 հոգանոց պատվիրակությամբ: Ադրբեջանցի պատգամավորը ելույթ է ունեցել և խոսել, իր բնորոշմամբ, օկուպացված տարածքների մասին, ինչպես նաև՝ դժգոհություն հայտնել միջազգային կառույցներին` ադրբեջանական կողմի պահանջները միջազգային փաստաթղթերում չներառելու առնչությամբ:

Նիստում ելույթ ունենալով՝ Կարինե Աճեմյանը շեշտել է, որ Հայաստանը որևէ տարածք չի օկուպացրել: Նա խոսել է ղարաբաղյան խնդրի մասին: Ելույթից հետո ադրբեջանական կողմը լքել է դահլիճը և այլևս չի մասնակցել նիստին և քվեարկություններին:

Պատգամավորը նիստում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվող միջոցառումներին՝ մասնակից բոլոր երկրների պատգամավորներին կոչ անելով իրենց խորհրդարաններում բարձրացնել ցեղասպանությունների դատապարտման հարցը:

Պատգամավորը կարևորել է նիստում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցի քննարկումն ու ընդունումը, որը ներառել է նաև մշակութային վանդալիզմի և թմրամոլության դեմ պայքարի հարցերը:

Կարինե Աճեմյանը Վիետնամում սիրիական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է նաև Սիրիայի խորհրդարանի խոսնակի հետ: Քննարկվել են հայ-սիրիական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ սիրիական պատվիրակությունն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88