Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կայացել են ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
21/04/2015 16:03
Կիսվել

Կայացել են ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Ապրիլի 21-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ ապրիլի 21-ի հերթական նիստում քննարկել է պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Մարգարիտ Եսայանի և Արման Սահակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերն արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ: Այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննիչը պարտավոր է շահագրգիռ անձանց գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով: Ըստ համահեղինակի` նշված նորմերի մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քննիչը զուտ տեղեկացնում է որոշման մասին, իսկ շահագրգիռ անձինք, տեղեկանալով կասեցված վարույթի մասին, չեն ստանում որոշման պատճենը, այլ ուղղակի վերջիններիս բացատրում են դրա բողոքարկման հնարավորության մասին:

Պարոն Մարուքյանը նշել է նաև, որ հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումն ուղղակիորեն վերաբերում է տուժողի շահերին, իսկ անձանց արդյունավետ պաշտպանության իրավունքի իրականացման համար միջոցների նախատեսումն ու մատչելիության ապահովումը պետության պարտականությունն է: Հետևաբար, տրամաբանական կլիներ, որ քննիչը տուժողին տրամադրեր քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման պատճենը և պարզաբաներ, որ նշված որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգի երկրորդ` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Փոփոխություններով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման համար պահանջվող լիցենզիան կհանվի և կփոխարինվի ծանուցմամբ:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ևս քննարկվել է առաջին ընթերցումով: Արմեն Եղիազարյանը նշել է, որ առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպչին տրամադրվող լիցենզիան փոխարինել գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող անձի կողմից ծանուցմամբ, ուժը կորցրած ճանաչել հանրային սննդի օբյեկտում աշխատող բարմենին, մատուցողին մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի առկայության պարտադիր պահանջները, հանել պաշտոնատար անձի կողմից գնապիտակների ստորագրման, ուղեկցող հաշվարկային փաստաթղթում վառարանից հացի հանման ժամի նշված լինելու պահանջները:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ այն հարկ վճարողները, որոնք նախկինում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն են ներկայացրել հարկային մարմին և մինչև հաշվետու ժամանակաշրջանի փետրվարի 20-ը համապատասխանաբար չեն ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, հարկային մարմին գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում նույնպես կհամարվեն համապատասխանաբար շրջանառության հարկ վճարողներ, եթե գործունեությունը վերսկսելու մասին հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ կառավարությունն օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: Նշվել է, որ ֆինանսների նախարարության կողմից իրականացվում են հարկային օրենսգրքի մշակմանն ուղղված աշխատանքներ, որոնց շրջանակում վերանայվելու են նաև խնդրո առարկա հարցերին առնչվող կարգավորումները:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը քննարկված երեք օրենսդրական փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90