Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար»
18/05/2015 10:12
Կիսվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 16-ին տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է 2015 թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք մեկնարկել էին ս.թ. հունվարից: Նշվել է, որ այս տարի կա 11803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն: Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2-ին, վերջինը՝ հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, և մայիսի 25-ին արդեն կլինեն Հայաստանում: Գագիկ Մելիքյանը նշել է, որ քննական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում:

Վարչապետը հետաքրքրվել է քննական կենտրոններում առկա խնդիրներով և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրանց լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է միասնական քննական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովման համար: «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար: 2014 թ. այս առումով հանրությունից մեծ դժգոհություն չի եղել, և այս տարի քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն, ամենակարևորը, պետք է հասարակության վստահությունը վերականգնենք», – նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2015 թ. միասնական քննությունները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և անարդարության յուրաքանչյուր դեպքի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Վարչապետը նշել է, որ պետության նպատակը կրթության ոլորտում ազնիվ և արդար մրցակցության պայմանների ստեղծումն է, որպեսզի յուրաքանչյուր դիմորդ գիտելիքներն իրացնելու և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենա:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85