Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը
19/05/2015 15:36
Կիսվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկյան տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ շփումներն ակտիվացնելու և միջպետական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ., սակայն փոխգործակցության ներկայիս մակարդակը հեռու է ցանկալի համարվելուց: ՀՀ Նախագահը և Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը նշել են, որ առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ոսկեգործության, ադամանդագործության և այլն, զգալի ներուժ և հեռանկար կա:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների՝ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցության մասին և կարևորել Հայաստանի համար էական նշանակություն ունեցող հարցերում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, Հարավաֆրիկյան Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ նրա բարձր ու պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12