Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության և աջակցության առաջարկի համար:
ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար: