Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար կատարված հոգեհանգստյան արարողությանը
24/06/2015 14:37
Կիսվել

Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար կատարված հոգեհանգստյան արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը. «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Հանրապետության Նախագահը մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այնուհետև Մայր տաճարում Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Քըրք Քրքորյանի հիշատակին

Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ հոգևոր հայրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խնկարկելու Հայաստանի ազգային հերոս և մեծ բարերար Քըրք Քրքորյանի հիշատակը, ով կյանքից հեռացավ մեկ շաբաթ առաջ:

Քըրք Քրքորյանը վախճանվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, երբ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում էր այդ ոճրին զոհ գնացած մեր անմեղ նահատակների հիշատակը: Հայտնի է, որ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: Բայց գուցե Քըրք Քրքորյանը իսկապե՞ս կարող էր դառնալ մեկ այլ՝ ուրիշ Հայաստանի գործարար, կյանքն առաջ մղող մեկը, կամ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն, կամ, ասենք, հայկական օդուժի հերոս օդաչու: Կամ էլ լիներ սովորական կյանքով ապրող, արժանապատվորեն իր ընտանիքի հացը վաստակող աշխատավոր այդ մեկ այլ՝ ուրի՛շ Հայաստանում:

Այս հարցադրման պատասխանը մեզ այսօր ոչ ոք չի կարող տալ: Սակայն Քըրք Քրքորյանը սփյուռքում ոչ իրենց կամքով ապրող հայ ժողովրդի բազմաթիվ դուստրերի և որդիների պես ցույց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել: Նա մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից:

Քըրք Քրքորյանի հիշատակը ոգեկոչելով՝ արժանին պետք է մատուցենք նաև Ամերիկային ու նրա ժողովրդին: Հենց այնտեղ էր, որ բացահայտվեց գործարարի նրա տաղանդը, և հնարավորություն ստեղծվեց, որ նա ծավալի իր բազմաբնույթ գործունեությունը: Եվ նրա օրինակը եզակի չէ. հարյուր հազարավոր հայերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ նոր հայրենիք, որը նրանց տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրելու և կյանքը նորովի ստեղծելու հնարավորություն:

Նա ինը տարեկանից հաց էր վաստակում, որ կարողանար օգնել ծնողներին: Նա բռնցքամարտիկ էր և օդաչու, մեքենաշինական և զվարճանքի արդյունաբերությունների մեծ դերակատար: Նա երբեք չմոռացավ իր հայկական արմատները, ինչը հեշտությամբ կարող էր անել ներգաղթյալների այդ միջավայրում:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր Քրքորյանը կանգնեց օգնության կարիք զգացող Հայաստան երկրի կողքին՝ սատարելով իր քույրերին ու եղբայրներին: Նա այնքան համեստ էր, որ երբեք թույլ չտվեց, որ իր անունով որևէ անվանակոչություն անել Հայաստանում կամ մեկ այլ վայրում: Ամենուր, որտեղ նրա հովանավորությամբ իրականացվել են բարեգործական ծրագրեր, այդպիսի առաջարկներ հնչել են, սակայն Քըրք Քրքորյանն անդրդվելի էր իր այդ սկզբունքային դիրքորոշման մեջ:

Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ հիշում և խոսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քրքորյանին, չենք մոռանալու: Մենք հիշելու ենք, որ նրա շնորհիվ Հայաստանում կառուցվեցին ու նորոգվեցին բազմաթիվ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մշակութային օջախներ, և նոր զարկ տրվեց Հայաստանի տնտեսությանը:

Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար և մենք երբեք դա չենք մոռանա: Քըրք Քըրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում:

Այն վառ է լինելու, որպեսզի կրկին ու կրկին իրականություն դառնա մեկ այլ մեծ ամերիկահայի խոսքը. «Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց և իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ չպիտի հառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով»։

Անցած հարյուր տարում հայն ու հայը հանդիպեցին և սկսեցին կերտել նոր Հայաստանը:

Հանդիպեցին Քըրք Քրքորյանը և նոր Հայաստանը. խոսեցին իրար հետ և ծաղրեցին դահիճների ստոր գաղափարները:

Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ՝ Քըրք Քրքորյան: Հանգչի՛ր խաղաղությամբ:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03