Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԱՄՆ Անկախության օրվա առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
01/07/2015 12:39
Կիսվել

ԱՄՆ Անկախության օրվա առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 239-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության աշխատակիցներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Նման պետական տոների ժամանակ յուրաքանչյուր ժողովուրդ հայացք է նետում իր անցյալին, անցած ուղուն: Այս առումով ամերիկյան ժողովուրդը կարող է հպարտանալ իր նվաճումներով՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում արձանագրած մեծ հաջողություններով:

Մենք խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ամերիկյան բազմաոլորտ համագործակցության խորացումը և Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցությունը: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած մարդասիրական և տեխնիկական անգնահատելի օժանդակության համար: Ներկայում ևս Միացյալ Նահանգները շարունակում է տեխնիկական և ֆինանսական օժանդակության ծրագրեր իրականացնել Հայաստանում:

Հայ-ամերիկյան հարաբերություններում ընթացիկ տարին նշանավորվեց երկու երկրների միջև գոյություն ունեցող վիզային ռեժիմի դյուրացմամբ, ՀՀ և ԱՄՆ միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ ու վերջերս կայացած ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերության կողմից «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գնման գործարքով: Դա ամերիկյան խոշոր կապիտալի անդրանիկ մուտքն է Հայաստանի տնտեսություն, և հուսով ենք, որ այն կքաջալերի այլ ներդրողների ևս հետևել այս օրինակին: Այս համատեքստում ցանկանում եմ նաև առանձնացնել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը, որի արդյունավետ գործունեությունը նոր հեռանկարներ կբացի մեր երկրների համար: Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև հուսալի կամուրջ են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններում:

Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան և Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21