Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Մարսել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ: Նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների հետ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես պատվավոր հյուր, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ միասին ներկա կգտնվի նաև Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված զինվորական շքերթին: