Պաշտոնական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Ազգային Ժողով. մշտական հանձնաժողովները նիստեր
07/09/2015 18:17
Կիսվել

Ազգային Ժողով. մշտական հանձնաժողովները նիստեր

Սեպտեմբերի 7-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել է «Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների եւ տույժերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Հանձնաժողովը քննարկել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ «Կուսակցությունների մասին» գործող օրենքով կուսակցությունների կանոնադրական ցանկացած փոփոխություն եւ լրացում կատարվում է համագումարի հաստատմամբ: Նա հավելել է, որ փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն է լինում կանոնադրության մեջ կատարել զուտ տեխնիկական կամ խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ, որոնք բխում են նաեւ անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներից: ԱԺ պատգամավորն առաջարկում է դյուրացնել գործընթացը եւ ոչ բովանդակային` տեխնիկական կամ խմբագրական բնույթի փոփոխություններն ու լրացումներն իրականացնել եւ հաստատել մշտական գործող ղեկավար մարմնի կողմից:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ Կառավարության ոչ դրական եզրակացությունը:

Քննարկված օրինագիծը քվեարկության արդյունքում ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Նույն օրը գումարվել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը մանկապարտեզներում, սնունդ տրամադրող դպրոցներում, հատուկ կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում պետական վերահսկողության սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ողջ ծավալի նկատմամբ իրականացվող վերհասկողության բացը լրացնելու առումով: Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ առաջարկվում է այդ միջոցառումներն իրականացնող լիազոր մարմին սահմանել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Հիմնական զեկուցողը նշել է նաեւ, որ նախագծի ընդունմամբ հստակեցվում է, թե ինչ սանկցիա է կիրառվում մանրածախ առեւտրում եւ հանրային սննդի ծառայությունում սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոննները եւ նորմերը չպահպանելու դեպքում:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Վահագն Մախսուդյանը կարեւորել է հատկապես երեխաների սննդի անվտանգության հարցը եւ այն վերահսկելու մեխանիզմները, դրանցից բխող սանկցիաները:

Քննարկվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, արտանետումների կազմի նորմերը եւ հսկման մեթոդները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ եւ հստակեցնել ու արդիականացնել գործող օրենքի 2-րդ հոդվածը:

Փոխնախարարը նշել է, որ «Բուuական աշխարհի մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ կազմությանը ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ: Ինչպես նաեւ այս նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ բնակավայրերում կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացված պահանջները խախտելու համար:

«ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հողի բերրի շերտի հանմանը, հողերի ռեկուլտիվացմանը, հողերն աղտոտումից պահպանելու համար ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սիմոն Պապյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակումը նպատակաուղղված է ՀՀ-ում ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալներ ստեղծելուն: Քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Նիստի ավարտին հանձնաժողովը հաստատել է 2015 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37