
Լևոն Յոլյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրած հրամանագրերի համաձայն Երվանդ Զախարյանն ազատվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից, իսկ Լևոն Յոլյանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Յոլյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
Մեր կողմից հավելենք, որ փետրվարը կառավարության կազմի փոփոխության առումով անչափ հագեցած էր, նախ նշանակվեց ԱԱԾ նոր պետ, այնուհետ՝ 3 դաշնակցական նախարար, այժմ էլ՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։