Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ
06/04/2016 11:39
Կիսվել

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ

Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Երեկ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳԽ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման  պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում: «Ակնհայտ էր նաև ագրեսիայի բնույթը, որովհետև նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանում են մեր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված և ոչ համաչափ քայլեր էին: Աննախադեպ է նաև Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից ևս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով ՝ այս օրերին ակնհայտ դարձավ մեր երկրի հասարակական համախմբումը, կամավորական շարժումը վերածնունդ ունեցավ, իսկ հայկական երկու պետություններում առկա է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Նախարարն ընդգծեց զինվորների և կամավորների  հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պ աշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջև, որքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիտարկմամբ՝ ԼՂ ՊԲ փոխօգնության պայմանավորվածության շրջանակում ՀՀ-ից կամավորական շարժման, ինչպես նաև միջոցառումների իրականացման պայմաններում ՊԲ մարտունակության աստիճանը, կարողությունները, դասավորվածությունը, ծավալումը՝ համապատասխան հատվածներում, թույլ են տալիս ասելու, որ հայկական կողմը պատրաստ է հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելմանը, արձագանքմանը և դեռ ավելին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանն էլ շեշտեց, որ հակառակորդի այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33