
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:
Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: