
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է մի շարք բարձրաստիճան զինվորականների
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քիչ առաջ ստորագրված հրամանագրերի համաձայն աշխատանքից ազատվել են հետևայալ բարձրաստիճան զինվորականները․
– Ալիկ Միրզաբեկյան՝ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից,
– Արշակ Կարապետյան՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից,
– Կոմիտաս Մուրադյան՝ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։