Պաշտոնական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 438.00+1.00
OIL:  BRENT - 103.94-5.12 WTI - 91.63-6.59
COMEX:  GOLD - 4325.20-5.49 SILVER - 69.05-0.69
COMEX:  PLATINUM - 1828.50-4.77
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 158.6-0.39 EUR/GBP - 1.1582+0.10
FOREX:  EUR/USD - 1.1582+0.10 GBP/USD - 1.3398+0.43
STOCKS RUS:  RTSI - 1074.43+0.86
STOCKS US: DOW JONES - 46208.47+1.38 NASDAQ - 21946.76+1.38
STOCKS US: S&P 500 - 6581.00+1.15
STOCKS JAPAN:  NIKKEI - 51515.49-3.48 TOPIX - 3486.44-3.41
STOCKS CHINA:  HANG SENG - 24382.47-3.54 SSEC - 3813.28-3.63
STOCKS EUR:  FTSE100 - 9894.15-0.24 CAC40 - 7726.20+0.79
STOCKS EUR:  DAX - 22653.86+1.22
23/03/2026  CBA:  USD - 377.38-0.12 GBP - 500.59-4.35
23/03/2026  CBA:  EURO - 433.61-2.7
23/03/2026  CBA:  GOLD - 55358-476 SILVER - 878.07+32.13
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է լավագույն դպրոցականներին
31/08/2016 19:02
Կիսվել

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է լավագույն դպրոցականներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել ուսումնառության մեջ ձեռքբերումների համար, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:

«Սիրելի՛ դպրոցականներ, Հարգելի՛ մանկավարժներ,

Արդեն տևական ժամանակ է, որ ամեն տարի այս դահլիճ են հրավիրվում դպրոցական հերոսները, նրանք, ովքեր ուրիշներից տարբերվում են իրենց գիտելիքներով, սովորում են գերազանց, դպրոցն ավարտում ոսկե մեդալով և մասնակցում են համաշխարհային առարկայական օլիմպիադաներին, դառնում մրցանակակիրներ ու «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ:

Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ և ձեր ակտիվ մասնակցությամբ ու նաև ակտիվ մասնակցությամբ այն բոլոր երիտասարդների, որ այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ՝ խրախուսանքի և մեծարման խոսքեր լսելու, կառուցվելու է ապագա Հայաստանի դիմագիծը: Ես վստահ եմ, որ դուք դա անելու եք՝ օգտագործելով ավագ սերնդի փորձը և մեր նախնիների գիտելիքի և կրթության նկատմամբ հավերժական ձգտումը: Դուք նաև շատ ավելի լայն հնարավորություններ եք ունենալու բացելու դռները աշխարհի առաջ նորարարական գաղափարներ ներս բերելու համար, որպեսզի այդ գաղափարները կլանեք, մարսեք և վերարտադրեք ու կատարելագործեք: Այս տարի Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներից վերադարձել են 15 մրցանակներով՝ 1 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե մեդալներով: Սա, իհարկե, փայլուն նվաճում է, և ես անկեղծորեն երջանիկ եմ, որ վերջին ութ-տասը տարիների ընթացքում մեր դպրոցականներն այդ օլիմպիադաներից վերադառնում են 15-ից 20 մեդալներով: Միայն մեր Ֆիզմաթ դպրոցն ավելի շատ մրցանակներ է շահում, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: Սա չափազանց կարևոր և մեծ ցուցանիշ է, որ պատիվ է բերում ցանկացած ժողովրդի: Իհարկե, նաև անչափ ուրախ եմ, որ ընդլայնվում է մեդալակիրների աշխարհագրությունը: Շատ լավ է, որ Երևանին և Գյումրիին միացավ Վանաձորը: Վստահ եմ, որ տարիներ հետո մենք կարողանալու ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ունենք համաշխարհային առարկայական օլիմպիադաների հաղթողներ:

Ես բոլորիդ շնորհավորում եմ, բոլորիդ համբուրում եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, նրանց, ովքեր կարողացել են ձեզ հետ միասին հասնել այդ արդյունքներին: Աշակերտը պետք է ձգտում ունենա, աշակերտը պետք է ցանկություն ունենա, ուսուցիչը պետք է ունենա գիտելիք հաղորդելու կարողություն և ունակություն: Երբ այս երկու հանգամանքները համընկնում են, մենք հասնում ենք շատ բարձր արդյունքների: Ապրե՛ք»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

23/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.38
-0.12
Եվրո (EUR)
433.61
-2.7
Ռուբլի (RUR)
4.5924
+0.1032
Լարի (GEL)
138.77
-0.2
55358
-476
Արծաթ
878.07
+32.13