
Արայիկ Հարությունյանը վարչապետի հուշամեդալով պարգևատրել է բարերար Արամ Քոչարյանին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել և պարգևատրել է ռուսաստանաբնակ գործարար և բարերար Արամ Քոչարյանին:
Ա. Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, բարերարին պարգևատրել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով՝ Արցախի զարգացմանն ուղղված գործունեության և ցուցաբերած օգնության համար: Վարչապետը բարձր է գնահատել Ա. Քոչարյանի ավանդը հանրապետության տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման գործում՝ ուրախություն հայտնելով, որ արտերկրում հաջողություններ գրանցած հայազգի գործարարներն ուշադրության ներքո են պահում Արցախի խնդիրները:
Արամ Քոչարյանն իր խոսքում պարտավորեցնող է համարել իրեն տրված պարգևը, պատրաստակամություն հայտնելով ապագայում ևս ակտիվ մասնակցություն բերել հայրենիքի շենացման գործին:
10:30 21/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 387.00 | 390.00 |
AMD / EUR | 412.00 | 419.00 |
AMD / RUR | 4.98 | 5.07 |
դոլար | ||
դոլար | ||