Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմին
30/09/2016 12:54
Կիսվել

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում և ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը: «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ավելացրել է, որ հանդիպելով բանկային ոլորտի ներկայացուցիչներին, առաջարկել է մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը՝ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի աշխուժացմանը: Հատկանշելով բանկի գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետն ընդգծել է նաև ֆրանսիական ընկերության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը և նշել, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ և կներկայացնի պոտենցիալ գործընկերներին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Կրեդիտ Ագրիկոլ»-ը կկարողանա մեծապես նպաստել ֆրանսիական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ և նշել, որ այդ հարցում ակնկալում է բեկումնային քայլեր:

Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այսօր լրանում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակը: Նրա խոսքով, այդ փաստն արտացոլում է երկկողմ ամուր կապերն ու իրենց մեծ ցանկությունը՝ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, գործարար դաշտի ակտիվացմանն ու տնտեսության զարգացմանը: «Կրեդիտ Ագրիկոլ»-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ուղղվածության փոփոխությունը ևս կնպաստի ՀՀ կառավարության նպատակների և ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին՝ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է իրենց ու այլ ներդրողների համար: «Պետության և ներդրողի միջև լավ հարաբերությունները հաջողության հիմնական գրավականներից են: Մի պետություն, որը պատրաստ է աջակցել գործարար դաշտին՝ կկարողանա հասնել տնտեսության զարգացմանն ու ապահովել առաջընթաց: Մենք այդ ճանապարհին կանգնած ենք ձեր կողքին և շահագրգռված ենք լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում»,- ասել է Մարկ Օպենհեյմը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37