Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 24-ին որոշում է ընդունել Արթուր Աֆրիկյանին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։