Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականները
27/10/2016 15:13
Կիսվել

Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելիք 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին, նշել է. «Կարևորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից: Մասնավորապես՝ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները: Անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»:

Այնուհետև գործադիրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել. «Հանձնարարում եմ Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ: Մասնավորապես՝

1. 2009 թ. հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում:

2. Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ:

3. Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով պետք է հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ոնց է լինելու: Ինչին է վերաբերում այս հանձնարարականը, կարծում եմ՝ հասկանալի է: Համենայնդեպս, մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ՝ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ակնկալում ենք, որպեսզի իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված, և այնտեղ ունենք խնդիրներ»: Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է պետական տեսչություններին, կրճատումներին. վարչապետը Գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախագիծ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով հնարավոր արհեստական խոչընդոտները վերացնելու համար Կարեն Կարապետյանը հանձնարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված նաև հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ: «Ինչի՞ մասին է խոսքը. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվություններն ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է այդ դաշտը կարգավորել:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01