Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կառավարությունը հավանություն է տվել «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին
22/12/2016 19:35
Կիսվել

Կառավարությունը հավանություն է տվել «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: Օրենսգիրքը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները: Օրենսգրքում որպես հիմնական սկզբունք նշված է, որ մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային ձևով: Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, սահմանված բոլոր փաստաթղթերի ներկայացման պարագայում ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում (ներկայումս սահմանված է մաքսային հայտարարագրի գրանցումից հետո 1 աշխատանքային օր): Ներկայումս գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված է 2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետ` ևս 2 ամիս երկարաձգման հնարավորությամբ: Օրենսգրքով վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով նախատեսվում է սահմանել միանգամից 4 ամիս ժամկետ` առանց երկարաձգման հնարավորությունների: Հստակեցվել են ապրանքների մաքսային ընթացակարգերով ձևակերպման պայմանները, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունների առաջացման, դադարեցման և կատարմանն առնչվող դրույթները: Նոր օրենսգրքով սահմանվել են նաև «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» և հատուկ մաքսային ընթացակարգերը: Կարևորելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այն պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ Մաքսային օրենսգրքում ֆիքսած է մեր ազատ տնտեսական գոտին Իրանի սահմանին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվում է ավելացված արժեքի հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ներկայիս 100,000 ՀՀ դրամի շեմն իջեցնել 50.000 ՀՀ դրամ: Միաժամանակ, հստակեցվում են ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի անվավեր ճանաչելու փոխարեն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի չեղյալ ճանաչելու, ԱԱՀ-ի գումարների հետ ստանալու համար օդանավի անձնակազմի կողմից նստեցման կտրոնի փոխարեն անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման, ինչպես նաև ԱԱՀ-ի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անվան, ազգանվան տառասխալներով լրացման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման հետ կապված հարցերը: Վարչապետը հանձնարարել է ՊԵԿ-ի նախագահին որոշմամբ նախատեսված փոփոխությունները կիրառելուց հետո ներկայացնել մոնիթորինգ, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել շուկայի վրա:

Կառավարությունն ընդունել է «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» որոշում, որի նպատակը այդ արտադրանքի գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների (ՀԳՄ) սահմանումն է: Հաշվի առնելով այն փաստը, որ գրանցումը ԵԱՏՄ երկրներում հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև, ՀՀ կառավարության կողմից ճանաչված գրանցում իրականացնող մարմինները կներառվեն ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում և նրանց կողմից տրված գրանցման վկայականները կճանաչվեն ԵԱՏՄ ողջ տարածքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98