Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է երկու հրամանագիր։ Առաջին հրամանագրի համաձայն Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», – ասված է առաջին հրամանագրում:
Երկրորդ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ ԱԻ նախարար։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար», – ասված է երկրորդ հրամանագրում: