
Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջը
Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը:
ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:
Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության: