Նախագահ Սարգսյան այցելել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակված Ադամ Սահակյանի ընտանիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:
Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: