
Նախագահ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Յուրի Խաչատուրովն ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից», – ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ապրիլ ամսին 3 տարի ժամկետով նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։