Կարեն Կարապետյանն ընդունել է Դմիտրի Պանկինին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր:
Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Պանկինը քննարկել են այն զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին: