Պաշտոնական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 371.00+1.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 436.00+0.00
OIL:  BRENT - 100.25-0.91 WTI - 95.42-0.32
COMEX:  GOLD - 4720.40+0.06 SILVER - 80.40+0.88
COMEX:  PLATINUM - 2059.30-0.17
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 156.65-0.09 EUR/GBP - 1.1784+0.47
FOREX:  EUR/USD - 1.1784+0.47 GBP/USD - 1.3632+0.57
STOCKS RUS:  RTSI - 1101.49-0.24
STOCKS US: DOW JONES - 49609.16+0.02 NASDAQ - 26247.08+1.71
STOCKS US: S&P 500 - 7398.93+0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 62417.88-0.47 TOPIX - 3840.93+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 26406.84+0.05 SSEC - 4225.02+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10233.07-0.43 CAC40 - 8112.57-1.09
STOCKS EUR:  DAX - 24338.63-1.32
11/05/2026  CBA:  USD - 368.96-0.05 GBP - 501.42-0.58
11/05/2026  CBA:  EURO - 434.23+0.09
11/05/2026  CBA:  GOLD - 56244-31 SILVER - 956.58+3.43
Վարչապետ Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին
31/07/2017 11:27
Կիսվել

Վարչապետ Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ ջրամբարի շահագործմամբ հնարավոր կլինի 18 մլն խմ-ով տնտեսել Սևանա լճի ջուրը, որը կօգտագործվի նոր ուղղություններով. ակնկալվում է դրա արդյունքում ունենալ 2800 հեկտար ոռոգելի նոր հողեր:

Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալն ի սկզբանե նախատեսված է եղել 29,4 մլն խմ, սակայն աշխատանքների արդյունքում տարեկան ջրամբար կլցվի 2,5 մլն խմ-ով ավելի ջուր: Ջրամբարի ջուրը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թ. մարտին: Պատասխանատուների խոսքով՝ հնարավոր է ժամկետների տնտեսում, որի արդյունքում աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020թ. կեսերին: Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ:

Այնուհետև Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ամփոփ զեկույց է ներկայացրել մարզի սոցիալ տնտեսական իրավիճակի և հիմնական ցուցանիշների վերաբերյալ: Նրա խոսքով հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 6.3 տոկոս: 2016թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 178 մլրդ 975 մլն դրամ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ շուրջ 132 մլրդ 900 մլն դրամ: Մարզում կատարվել է 18 507,4 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք, կամ օգտագործվել է վարելահողերի շուրջ 73,5 տոկոսը: Ակտիվացել են չրանոցային, ջերմոցային և սառնարանային տնտեսությունների ստեղծման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքները: Մարզն ունի 1 խոշորացված համայնք՝ Ուրցաձորը: Մշակվել և բոլոր համայնքների կողմից պատրաստվել են «Համայնքի էլեկտրոնային անձնագրերը», որոնք ներառում են տեղեկատվություն համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի և ներդրումային ծրագրերի հնարավորությունների վերաբերյալ:

Մարզպետը նշել է, որ 2017թ. համար մարզի գերակա խնդիրներն են՝ գյուղմթերքների արտադրության և մթերման աշխատանքների կազմակերպումը, ոռոգման սեզոնի նախապատրաստումը և անխափան ջրամատակարարումը, համայնքներում քաղաքաշինության ոլորտում առավել հրատապ լուծում պահանջվող հիմնախնդիրների բացահայտումը և գույքագրումը, հանրակրթության մատչելիության բարձրացումը և կրթության հավասար պայմանների ապահովումը, առողջապահության ոլորտի զարգացումը և սպասարկման որակի բարելավումը:

ՀՀ կառավարություն է ներկայացվել 1 մլրդ 966 մլն դրամի 15 ներդրումային ծրագիր: Հավանության են արժանացել 2-ը՝ Վեդի քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման և Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնման ծրագրերը (857.5 մլն դրամ): Մնացած ծրագրերը քննարկման փուլում են: Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ ընթացքի մեջ են և մինչ տարեվերջ կիրականացվեն Արարատում պետության և մասնավոր հատվածի միջոցներով իրականացնել 72,6 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնման, թեթև արդյունաբերության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մարզի համայնքների սեփական եկամուտների պլանը կատարվել է 35.9 տոկոսով կամ նախորդ տարվա հաշվետու ժամանակահարվածի նկատմամբ կատարողականը կազմել է 112.2 տոկոս. ավելի է մուտքագրվել 93.2 մլն դրամ: Մարզպետը նշել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա 2017թ. սեփական եկամուտների ավելի պլանավորումը 2016թ. համեմատ կազմում է 22.6 տոկոս կամ 415 մլն դրամ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզում իրականացված աշխատանքների արդյունքում 260 աղբանոցից վերացվել է 217-ը, իսկ մնացած 43-ի ամբողջական վերացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն:

Վարչապետ Կարապետյանը մարզպետարանի աշխատակազմից մանրամասն հետաքրքրվել է սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության սակագների, մեկ շնչին ընկնող եկամտի և այլնի մասին՝ նկատելով, որ մարզում առկա են թերհավաքագրումներ և անհամաչափություններ ինչպես համայնքների միջև, այնպես էլ այլ մարզերի համեմատ: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատի մարզի սեփական եկամուտների համար նախատեսված 2,1 մլրդ դրամն իրականում պետք է լինի 3,8-3,9 մլրդ դրամ: Դուք ունեք մեծ հնարավորություններ և 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել: Դուք ունեք նաև չափազանց մեծ դիսբալանսային ցուցանիշներ: Շատ արագ այդ ամենը պետք է կարգավորեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետին զեկուցվել են Արարատի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության, ներդրումների ներգրավման ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Անդրադառնալով բիզնես ծրագրերի խթանմանը՝ գործադիրի ղեկավարը կարևորել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հետ ակտիվ շփումներն ու կապերի հաստատումը: «Մարզում պետք է ձևավորվեն գաղափարներ, նախագծեր, որոնք տրամաբանական են բիզնեսի համար՝ ինտենսիվ այգի, կաթիլային համակարգ, գյուղտեխնիկա, թեթև արդյունաբերություն և այլն: Առարկայական պետք է խոսել, ներգրավել արտերկրում գտնվող արարատցիներին, ինչը նոր ալիք կձևավորի»,- ընդգծել է վարչապետը:

Խոսելով առողջապահության համակարգում բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է պետպատվերի համակարգում նախատեսվող քայլերը: Վարչապետը շեշտել է, որ համակարգում առկա է մեծ ստվեր և հաջորդ տարվանից պետպատվերի բաշխումը կատարվելու է երկու հիմնական սկզբունքի հիման վրա՝ պարտադիր աուդիտի անցկացում և կոմերցիոն մասնաբաժնի հստակեցում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ հարցերի, որոնց ուղղությամբ կառավարության ղեկավարը տվել է հանձնարարականներ:

11/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.96
-0.05
Եվրո (EUR)
434.23
+0.09
Ռուբլի (RUR)
4.9961
+0.0489
Լարի (GEL)
137.67
+0.18
56244
-31
Արծաթ
956.58
+3.43