Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Կարեն Կարապետյան. 1992 թ. սկսած ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ունենք վստահելի գործընկեր
13/10/2017 11:31
Կիսվել

Կարեն Կարապետյան. 1992 թ. սկսած ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ունենք վստահելի գործընկեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է 25-ամյա արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը: Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում: Որո՞նք էին դրանք.

90-ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հետ, ինչպես նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին: 90-ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձևաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար: Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման վրա:

Ներկայում շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա:

Այսօր ուզում եմ նաև անդրադարձ կատարել այն փաստին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեզ հյուրընկալում է, և որն այս տասնամյակների ընթացքում հազարավոր բարձրակարգ կադրեր է տրամադրել Հայաստանին, ևս կայացել է Միջազգային զարգացման գործակալության և բազմաթիվ բարերարների ներգրավման շնորհիվ: Ամերիկյան համալսարանը հանդիսանում է մեր որակյալ կրթական հաստատություններից մեկը, և ողջունելի է, որ տարեցտարի այն ընդլայնվում է և առաջարկում էլ ավելի ընդգրկուն կրթություն մեր ուսանողներին:

Հարգելի գործընկերներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որ պետք է զարգացնենք և իրականացնենք:

Ներկայում Հայաստանն անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով: Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում` ապահովելու կայուն, երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություններ:

Իմ ելույթի սկզբում նշեցի, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ տարիների ընթացքում իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով: Ներկայիս մեր ամենակարևոր հրամայականներից են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք Հայաստանում, և մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների անմիջական և ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ՝ այս կարևորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս 25 տարիների հիմքի վրա ամրացած և կայացած համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի, և մենք նոր որակ և մակարդակ կհաղորդենք մեր հարաբերություններին:

Սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ լավ տրամադրություն: Շնորհակալություն»:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44