
Կարեն Կարապետյանը աշխատանքյաին ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկություններ է հայտնել Շվեյցարիայում մեկնարկած իր այց մասին։
«Շվեյցարիայում առաջին կանգառը Ցյուրիխն է, որտեղ աշխատանքային ճաշ ենք ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Շատ հետաքրքիր ու կոնստրուկտիվ շփում ենք ունեցել։ Ողջույնի խոսքում նշել եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 3,5 անգամ։ Մեր գործընկերներին ներկայցրել եմ Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, հատկապես բիզնես միջավայրի բարելավման ու ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ։ Ուրախ եմ, որ մոտ ժամանակներս շվեյցարացի գործարարների պատվիրակությոուն է ժամանելու Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին։», - գրում է վարչապետը։
09:03 19/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 486.50 | 488.50 |
AMD / EUR | 548.00 | 553.00 |
AMD / RUR | 7.33 | 7.43 |
դոլար | ||
դոլար | ||