
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Պատասխանելով նախարարի հրաժարականի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ այս մասին ասաց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:
«Այո, նախարարն անձնական պատճառներով իսկապես հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել»,- նշեց Թարփոշյանը: