Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սերժ Սարգսյան. Հայաստանը ջանք չի խնայի ԱՄԷ հետ հարաբերությունները խորացնելու հարցում
06/04/2018 17:13
Կիսվել

Սերժ Սարգսյան. Հայաստանը ջանք չի խնայի ԱՄԷ հետ հարաբերությունները խորացնելու հարցում

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը եղել է համագործակցությունն արաբական երկրների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք կարողացել ենք բարիդրացիական, փոխադարձ շահավետ համագործակցություն հաստատել Միացյալ Արաբական Էմիրությունների, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ հենվելով մեր պատմական հարուստ հարաբերությունների վրա: Պետք է օգուտ քաղել այս լավ հարաբերություններից և դրանք փոխադրել տնտեսական համագործակցության»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նա հիշեցրել է 2017 թվականին Աբու Դաբիում կազմակերպված բիզնես ֆորումը՝ նշելով, որ դա 2016 թվականին ԱՄԷ կատարած իր պաշտոնական այցի քննարկումների շարունակությունն էր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ 2017 թվականին Հայաստանն առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է հաստատել ԱՄԷ քաղաքացիների և այնտեղ բնակության իրավունք ունեցողների համար:

«Բացի այդ, մենք նոր համաձայնագիր ենք ստորագրել՝ քաջալերելու և պաշտպանելու ներդրումները: Այս ընթացքում շատ ձեռներեցներ փոխադարձ այցեր են կատարել՝ Էմիրություններից Հայաստան և Հայաստանից ԱՄԷ: 2017 թվականի արդյունքն այն էր, որ մեր առևտրաշրջանառությունը գերազանցեց 200 մլն ԱՄՆ դոլարը: Հավատացած եմ, որ սա միայն մի փոքր մասն է՝ 15-20 տոկոսն է հսկայական չօգտագործված ներուժի, որը կա տնտեսական համագործակցության համար: Հետևաբար, մենք շարունակելու ենք ավելի մերձենալ և չխնայել որևէ ջանք ԱՄԷ հետ մեր հարաբերությունները հնարավոր բոլոր ոլորտներում ամրապնդելու համար»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2