
Կարեն Կարապետյանն իր մամուլի քարտուղարին, ՀՀ վարչապետի մի խումբ խորհրդականների ու օգնականների ազատել է պաշտոններից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Արարատյանին ազատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Կարեն Կարապետյանի մի շարք որոշումներով Արամ Վարդևանյանն ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, Դիանա Ղազարյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Հայկ Զոհրաբյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Կարապետ Վարդանյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Գևորգ Մուրադյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Գևորգ Մալխասյանը` ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Արամ Մխոյանը՝ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Գագիկ Մարտիրոսյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Հայկ Դավթյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
08:56 12/12 | Առք | Վաճառք |
AMD / USD | 477.50 | 478.50 |
AMD / EUR | 530.00 | 535.00 |
AMD / RUR | 7.52 | 7.62 |
դոլար | ||
դոլար | ||